Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Bloomberg-ը հայտնել Է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդու հայտնվելու մասին

Bloomberg-ը հայտնել Է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդու հայտնվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Louis Vuitton Moսt Hennessy (LVMH)-ի սեփականատեր Բեռնար Առնոն դարձել Է աշխարհում 100 մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող երրորդ մարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:
Հրատարակությունն Առնոյի ակտիվները գնահատել Է 100,4 մլրդ դոլար:
Ավելի վաղ 100 մլրդ դոլարի նշագիծը հաղթահարել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 119 եւ 106 մլրդ դոլար կարողությամբ՝ համապատասխանաբար:
Նշվում Է, որ տարեսկզբից Առնոյի ակտիվներն աճել են 43 տոկոսով՝ կապված LVMH-ի բաժնետոմսերի արժեքի մեծանալու հետ:
Bloomberg-ի գնահատմամբ, այժմ նրա կարողությունը կազմում Է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 3 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]