Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայանի կառուցման նախագծային գործընթացը մեկնարկել է. ՀՀ վարչապետ

Գյումրիում ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայանի կառուցման 
նախագծային գործընթացը մեկնարկել է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կկառուցվի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան՝ արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Նախագծային գործընթացն արդեն սկսված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավտոմաքսատանը հանձնարարական էր տվել, որ ավտոմաքսատունը տեղափոխվի Գյումրի: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կա հաստատված գործողությունների պլան և երբ է վերջնաժամկետը:

Փաշինյանը նախ նշեց, որ ցանկացած հանձնարարական և գաղափար կյանքի կոչվելու համար որոշակի ընթացակարգեր և ժամանակ է պահանջում: «Երեկ մենք կառավարությունում քննարկել ենք ՊԵԿ-ի ռազմավարությունը, և դրա մեջ տեղ ունի արտաքին տնտեսական գործունեության կենտրոններ բացելու գաղափար: Կոնկրետ Գյումրիում արդեն տարածքն ընտրվել է, թե այն որտեղ է գտնվելու: Եվ այնտեղ, ըստ ամենայնի, շատ ավելի ընդարձակ գործառույթներ ունեցող մաքսային կայան կկառուցվի, որը մենք կոչում ենք արտաքին տնտեսական գործունեության կենտրոն»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ քննարկված ռազմավարությամբ նախատեսվում է Գյումրիից բացի այդպիսի մի կենտրոն ունենալ նաև Սիսիանում: Եվ գաղափարն այն է, որ դրանք երկուսը տեղակայված լինեն Հյուսիս-հարավ ճանապարհին զուգահեռ: Եվ այդ գործընթացն ընթացքի մեջ է: Վարչապետը վստահեցրեց, որ դա հնարավորինս արագ կյանքի կկոչվի: «Ոչ թե ուղղակի մաքսատունը տեղափոխվում է, այլ հսկայական շինարարություն է իրականացվելու: Հույս ունեմ, որ մենք չենք մտածում, որ այն նույն վիճակը, որն ունենք Նորագավիթի ավտոմաքսատանը, նույնը պետք է տեղափոխենք Գյումրի: Այսինքն` պետք է լուրջ ներդրումներ արվեն, և նախագծային գործընթացն արդեն սկսված է »,-ասաց վարչապետը:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ուզում է կոնկրետ ժամկետներ լսել: Փաշինյանը տեղեկացրեց, որ ռազմավարության մեջ կա կոնկրետ միջոցառումների ցանկ, և երեկ դա քննարկելիս առաջարկություն է եղել, որ միջոցառումներից յուրաքանչյուրի կողքին դրվեն վերջնաժամկետները: Եվ երբ դրանք կդրվեն, այդ ծրագիրը նախատեսվում է ընդունել կառավարության նիստում հրապարակային: Վարչապետն առաջարկեց չստեղծել միջավայր, որ քաղաքական ուժերը, կառավարությունը վախենան գաղափարներ, հանձնարարականներ բարձրաձայնելուց, որ բոլորը չմտածեն, թե հայտարարելու հաջորդ օրն անմիջապես պետք է դա արվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]