Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները. Belfast Telegraph

Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Գահերի խաղի» պրիկվելի նկարահանումները. Belfast Telegraph

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իռլանդիայում սկսվել են «Երկար գիշեր» սերիալի նկարահանումները, որի իրադարձությունները նախորդում են «Գահերի խաղի» սյուժեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Belfast Telegraph-ը:

Հրատարակության տվյալներով՝ նկարահանումների համար անցյալ շաբաթ նախապատրաստել են «տարբեր օբյեկտներ», ներառյալ Titanic Studios-ը՝ Բելֆասթում: Դա Եվրոպայի խոշորագույն կինոստուդիաներից մեկն Է. այն գործի Էր դրվել «Գահերի խաղի» նկարահանումների ժամանակ: «Երկար գիշեր»-ում ցուցադրվելու են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղից» հազար տարի առաջ: Պրիկվելում դերերից մեկը խաղալու Է Նաոմի Ուոթսը, որը երկու անգամ անվանակարգվել Է «Օսկար» մրցանակի: HBO-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի Է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում Է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի Է ունեցելն 2011 թվականի ապրիլի 17-ին: Ընդամենը սերիալը բաղկացած Է ութ եթերաշրջանից: Եզրափակիչ սերիան թողարկվել Է 2019 թվականի մայիսի 19-ին, այն թողարկման օրը դիտել Է 19,3 մլն մարդ: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն Է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]