Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փորձագետները Բուխարեստը համարել են աշխարհում լավագույն քաղաքը գեյմերների համար

Փորձագետները Բուխարեստը համարել են աշխարհում լավագույն քաղաքը գեյմերների համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստը կարող Է համարվել աշխարհում լավագույն քաղաքը համակարգչային խաղերի համար՝ Համացանցի բարձր արագության եւ ցածր փինգի (ժամանակ, որն անհրաժեշտ Է համակարգչից սերվեր ազգանշանի ուղարկման եւ պատասխանի ստացման համար) շնորհիվ: Այդ մասին Է վկայում վարկանիշը, որը հրապարակել Է Speedtest by Ookla ընկերությունը՝ համաշխարհային առաջատարն Ինտերնետի ցանցերի բնութագրերի թեստավորման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի որակյալ ինտերնետ-ենթակառուցվածքից, Բուխարեստում զարգացած Է համակարգչային խաղերի մշակույթը, կան բազմաթիվ խաղային ակումբներ եւ անցկացվում են այնպիսի միջազգային միջոցառումներ, ինչպիսին Է Bucharest Gaming Week-ը («Բուխարեստյան խաղային շաբաթը»): Դրա շնորհիվ Ռումինիայի մայրաքաղաքը գլխավորել Է աշխարհի 35 քաղաքների ցուցակը, որոնք հայտնի են Էլեկտրոնային մարզաձեւերի բնագավառում մրցումներով, խաղերի միջազգային խորհրդաժողովներով եւ համակարգչային խաղերի խոշոր մշակող ընկերություններով. Սինգապուր, Շանհայ, Մոսկվա, Սիեթլ, Լաս Վեգաս, Փարիզ եւ Տոկիո: Վարկանշում հաջորդ հինգ քաղաքներն են Հանչժոուն եւ Չենդուն (Չինաստան), Սինգապուրը, Սոնամը եւ Ինչհոնը (Հարավային Կորեա): Յոթերորդ տեղում Է Բուդապեշտը, որին հաջորդում են Մալմյոն (Շվեդիա), Վանկուվերը (Կանադա) եւ Շանհայը (Չինաստան), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]