Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիային կոչ են արել՝ ընդունել Խաշոկջիի սպանության մեղքը

ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիային կոչ են արել՝ ընդունել Խաշոկջիի սպանության մեղքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը Սաուդյան Արաբիային կոչ Է արել ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի ընտանիքից, ինչպես նաեւ ընդունել անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայում լրագրողի սպանության մեղքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կալամարի զեկույցում, որը հրապարակվել Է հունիսի 19-ին:

«Հանձնարարականներ… Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝ հանդես գալ հանրային խոստովանությամբ եւ Խաշոկջիի սպանության համար ներողություն խնդրել նրա ընտանիքից, բարեկամներից եւ գործընկերներից: Անհրաժեշտ Է, որպեսզի Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետական պատասխանատվություն ստանձնի մահապատժի կատարման համար: Դա նաեւ նախատեսում Է պետության կողմից ֆինանսական փոխհատուցման վճարում Խաշոկջիի ընտանիքին»,-ասված Է փաստաթղթում: Փաստաթուղթը հրապարակվել Է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ընթացքում Խաշոկջիի սպանության հետաքննության արդյունքների գնահատման պաշտոնական ներկայացման նախօրեին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի եզրակացությունները հրապարակվելու են հունիսի 26-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]