Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հին կահույքով
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի վարչակազմի շենքի պատմական մասի վերանորոգումն ավարտված Է. Թբիլիսիում Օրբելիանիների իշխանական պալատը կկահավորեն հնամենի կահույքով՝ նպատակ ունենալով վերստեղծելու այն ժամանակվա դարաշրջանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նախագահի մամուլի քարտուղար Խատիա Մոիսցրապիշվիլին:
«Շուտով Օրբելիանիների նախկին պալատը կհանդերձվի գույքով, որը Վրաստանում մինչ այդ օգտագործել են բնակելի նստավայրերի կահավորման համար: Մենք այդպիսի կահույք գտանք տեղական ընտանիքներում, մի մասն Էլ ընտրել ենք արտասահմանում: Հարկ Է նշել նաեւ այն, որ երկրորդային կահույքի ձեռքբերումը մեզ համար ավելի արդարացված Էր նաեւ ֆինանսական առումով»,- ասել Է Մոիսցրապիշվիլին ճեպազրույցում:
Հենց որ Օրբելիանիների պալատը վերականգնի իր պատմական տեսքը, այնեղ թանգարանային տարածք կբացվի: Արվեստի ոլորտի խրախուսման եւ աջակցման նպատակով պալատում նաեւ կկազմակերպվեն ցուցահանդեսներ, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]