Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նորվեգիայում կարող Է ստեղծվել աշխարհում առաջին «առանց ժամանակի» գոտին

Նորվեգիայում կարող Է ստեղծվել աշխարհում առաջին «առանց ժամանակի» գոտին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգական կղզին, որտեղ բեւեռային օրը տեւում Է մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 26-ը, ցանկանում Է այդ ժամանակաշրջանում հրաժարվել ժամանակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:

Ամառային արեւակայության գալով՝ Սոմմարյոյ (թարգմանաբար նշանակում Է «Ամառային կղզի») կղզու բնակիչները պլանավորում են «իրենց հայտարարել աշխարհում առաջին «առանց ժամանակի գոտին»:

Վերապրելով նոյեմբերից մինչեւ հունվար տեւող երկար բեւեռային գիշերը, երբ արեւն ընդհանրապես չի ծագում, նրանք առավելագույնս օգտագործում են ամառային ամիսները՝ ուշադրություն չդարձնելով ժամացույցին: «Մեզ մոտ մշտապես ցերեկային լույս Է, եւ մենք ապրում ենք դրան համապատասխան»,-ասում Է կղզու բնակիչ Քիել Ուվե Հվեդինգը:-Օրինակ՝ գիշերվա ժամը 2-ին դուք կարող եք տեսնել, թե ինչպես են երեխաները ֆուտբոլ խաղում, մեծահասակները ներկում տները կամ հնձում սիզամարգերը, իսկ դեռահասները գնում են լողալու»:

Հունիսին Հվեդինգը հանդիպել Է Նորվեգիայի պատգամավորների հետ, որպեսզի նրանց հանձնի տեղի բնակիչների ստորագրած հայտարարությունը եւ քննարկի նախաձեռնության գործնական ու իրավական հարցերը: Կղզու բնակիչները հույս ունեն ճկուն գրաֆիկ սահմանել դպրոցներում եւ աշխատավայրում: Մանավանդ որ 300 մարդուց քիչ ավելի բնակչություն ունեցող կղզու հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունն ու ձկնորսությունը: Սոմմարյոյ տանող կամուրջին արդեն այժմ ժամացույցներ են կախ տված: Այստեղ ժամանած մարդիկ այդ կերպ ցուցադրում են, որ իրենք մոռանում են ժամանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]