Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում

 Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է 
իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց են իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը:

Նախաձեռնության անդամները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեռևս չեն ցանկանում  մտածել իրենց հետագա քայլերի մասին, քանի որ հույս ունեն համահարթեցման չեղարկման:

«Մեր հետագա բոլոր գործողությունները կախված կլինեն իրենց այսօրվա քվեարկությունից, որը, կարծում եմ, դեմ կլինի»,- ասաց նստացույցի մասնակիցներից մեկը և հավելեց, որ մնալու են ԱԺ-ի դիմաց մինչև քվեարկության ավարտը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]