Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Ղալաչյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի հետ

Դեսպան Ղալաչյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հունիսի 18-ին  հանդիպեց Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուրլան Նիգմատուլինի (Nurlan Nigmatulin) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը փաստեցին, որ երկկողմ ավանդական բարեկամական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց Հայաստանի և Ղազախստանի բարձր ղեկավարության միջև վերջերս տեղի ունեցած շփումների կարևորությունը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար:

Անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափում փոխգործակցության հետագա ընդլայնմանը, քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում համատեղ աշխատանքի հնարավորությունները:

Գագիկ Ղալաչյանը ներկայացրեց մայիսի 22-24-ը ՀՀ-ՂՀ միջխորհրդարանական բարեկամական խմբի հայ պատգամավորների՝ Նուր-Սուլթան այցի արդյունքները: Այս համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության հետագա ամրապնդումը:

Դեսպան Ղալաչյանը վերահաստատեց սեպտեմբերի 24-25-ը Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության մասնակցությունը և հաջողություն մաղթեց զրուցակցին այդ կարևոր միջոցառման կազմակերպման գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]