Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օքսֆորդն ստացել Է բրիտանական համալսարանների պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունը

Օքսֆորդն ստացել Է բրիտանական համալսարանների պատմության մեջ խոշորագույն նվիրատվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Blackstone Group ներդրումային ընկերության ղեկավար միլիարդատեր Սթիվեն Շվարցմանը Օքսֆորդին նվիրաբերել Է 150 մլն ֆունտ (188 մլն դոլար): Ինչպես նշում Է BBC-ն, դա ռեկորդային նվիրատվություն Է բրիտանական համալսարանների պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փողը կստանա նոր ինստիտուտը, որն զբաղվելու Է արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ եւ դրա հետ կապված Էթիկական ու սոցիալական խնդիրների մշակմամբ: Նաեւ այդ միջոցներով ստեղծվելու Է հումանիտար դիսցիպլինների կենտրոն, որը կանվանակոչվի Շվարցմանի պատվին:

Ի տարբերություն մյուս խոշոր նվիրատուների, Շվարցմանն Օքսֆորդի շրջանավարտ չԷ, նշում Է Guardian-ը: Միլիարդատերը պատմել Է, որ որոշել Է համալսարանին օգնել նրա փոխկանցլեր Լուիզա Ռիչարդսոնի խնդրանքով, ինչպես նաեւ 1963 թվականին Օքսֆորդ այցելության հիշողությունների ազդեցությամբ: Մեծ Բրիտանիայի կառավարությունում Շվարցմանի նվիրատվությունը գնահատել են որպես ներդրում Միացյալ Թագավորությունում, որը գլոբալ նշանակություն ունի, նշում Է BBC-ն:

Սթիվեն Շվարցմանը հարյուրերորդ հորիզոնականն Է զբաղեցնում Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում: Հրատարակությունը նրա կարողությունը գնահատում Է 15,5 մլրդ դոլար: Ավելի վաղ նա խոշոր նվիրատվություններ Է արել տարբեր համալսարանների եւ կրթական այլ հաստատաությունների: Մասնավորապես, նա 100 մլն դոլար Է փոխանցել Նյու Յորքի հանրային գրադարանին եւ 350 մլն դոլար՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին՝ արհեստական ինտելեկտի ուսումնասիրման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]