Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պլատինին ազատ է արձակվել

Պլատինին ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին արդեն ազատության մեջ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաշխարհային մամուլը նախօրեին գրել էր, որ Պլատինիին ձերբակալվել է: Ֆրանսիացին մի քանի ժամ շարունակ հարցաքննվել է Ֆրանսիայի հակակոռուպցիոն մարմնում և ազատ է արձակվել:

Պլատինիին ձերբակալվել էր 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու ծրագրի մեջ կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված լինելու պատճառով: Քաթարն իրավունք ստացավ Մունդիալ-2022 անցկացնել իր երկրում 2010 թվականին, երբ Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահն էր:

Միշել Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնել էր 2007 թվականից ու այդ պաշտոնին մնաց մինչև 2015 թվականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]