1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտ. Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացնում է հաշվետվությունը

Նախորդ տարվա պետական բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրլն 
342 մլրդ դրամ եկամուտ. Ջանջուղազյանը ԱԺ-ում ներկայացնում է հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա պետական բյուջեի եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում փաստացի արձանագրվել են 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ լիագումար նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:

«Բյուջեի եկամուտների ճշտված ծրագիրը սկզբնական 1 տրլն 308 մլրդ դրամի փոխարեն կազմել է 1 տրլն 365 մլրդ դրամ: Իսկ ծախսերի համար նախատեսված 1 տրլն 465 մլրդ դրամի դիմաց ճշտված ծրագիրը կազմել է 1 տրլն 527 մլրդ դրամ: Եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է շուրջ 98.3 տոկոսով կամ փաստացի 1 տրլն 342 մլրդ դրամ եկամուտներ են արձանագրվել 2018-ի պետական բյուջեի կատարման արդյունքում: Ծախսերի համար օգտագործվել է 1 տրլն 447 մլրդ դրամի ռեսուրս, կամ կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս: Համապատասխանաբար պակասուրդը կազմել է 105 մլրդ դրամ կամ ծրագրվածի շուրջ 65 տոկոսը»,-ներկայացրեց Ջանջուղազյանը:

Գնաճը 2018-ին ունեցել է այնպիսի վարքագիծ, ինչը կանխատեսելի միջակայքում էր: Նախատեսված էր 4 տոկոս՝ +/- 1.5 տոկոս: Արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ:

Որոշակի շարժ եղել է նաև աշխատանքի վարձատրության ուղղությամբ: 4 տոկոսային կետով բարձրացել է ընդհանուր աշխատանքի վարձատրությունը, շարունակում է դեռևս մնալ որոշակի խզում պետական և մասնավոր հատվածում աշխատանքի վարձատրության միջև: Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև գործազրկության մակարդակը: Այն 1.5 տոկոսային կետով նվազելով կազմել է 16.3 տոկոս:

Արտահանումը 2018-ին աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.3 տոկոսով: Ընդ որում` այս ամենն ուղեկցվել է դրամական փոխանցումների շուրջ 1 տոկոսով նվազման պայմաններում:

2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվելուց հետո ֆինանսավարկային և բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]