Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կկառուցվի հայ-վրացական «Բարեկամության կամուրջ». շինարարության մեկնարկը կտրվի օգոստոսին

Կկառուցվի հայ-վրացական «Բարեկամության կամուրջ». շինարարության մեկնարկը 
կտրվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ալիք մեդիա»-ին հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը:

Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Tunnel Sadd Ariana» ընկերությունը:

«Նախագծման փուլը կավարտվի մոտ երկու ամսից, եթե ամեն ինչ առանց խոչընդոտների ընթանա, ամենայն հավանականությամբ, օգոստոսին կմեկնարկեն շինարարական աշխատանքները և կավարտվեն մեկ տարվա ընթացքում», -նշել է կազմակերպության ներկայացուցիչը:

«Բարեկամության կամրջի» երկարությունը մոտ 200 մետր է: Կկառուցվեն երկու առանձին, մեկ մետր հեռավորության զուգահեռ կամուրջներ: Կառուցվող կամրջի բարձրությունը 18 մետր կլինի՝ սահմանին գտնվող ներկայիս կամրջից երկու մետրով բարձր:

«Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11,8 մետր է։ Յուրաքանչյուր ուղղությամբ կկարողանա երթևեկել երեք տրանսպորտային միջոց», - ասել է Արտավազդ Բաղումյանը:

Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 300 հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:

Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ հինը` կվերանորոգվի։ Փորձագետների կարծիքով, խցանումների դեպքում տարբեր պատվիրակությունների արագ երթևեկի համար այն լավ այլընտրանք կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]