Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը ԳՀՀԾ-ի մասնակիցների համար չի երկարաձգի իրենց պարտավորությունների կատարման երկամսյա ժամկետը

Իրանը ԳՀՀԾ-ի մասնակիցների համար չի երկարաձգի իրենց պարտավորությունների կատարման երկամսյա ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից երկրների համար չի երկարացնի երկամսյա ժամկետը, որի ընթացքում նրանք պետք Է ամբողջովին կատարեն միջուկային գործարքի գծով իրենց պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Երկամսյա ժամկետը, որն Իրանը սահմանել Է ԳՀՀԾ-ի մասնակից մնացած երկրների համար, չի երկարացվելու,-Քամալվանդիի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը:-Մենք կշարունակենք գործել ավելի վաղ ընդունված ծրագրին խստիվ համապատասխան»: Հունիսի 18-ին ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը հայտարարել Էր, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք Է վերապահում ավելի քան 300 կիլոգրամ հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ ԳՀՀԾ-ի պայմանների, ինչպես նաեւ դադարեցնում Է ծանր ջրի արտահանումը: Քամալվանդիի խոսքով՝ «ԳՀՀԾ-ի կատարման մասին օրենքին համապատասխան, Թեհրանի կողմից միջուկային գործարքի իրականացումը պետք Է ընթանա համաձայնագիրն ստորագրած մնացած երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարման հետ միաժամանակ»:

«Մենք չենք կարող կատարել միջուկային գործարքի դրույթները, եթե պայմանագրի մյուս մասնակիցները չեն կատարում դրա պայմանները»,-ընդգծել Է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]