Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երաժշտության տոն Երևանում. հանդես կգա Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս»-ի հեղինակը

 Երաժշտության տոն Երևանում. հանդես կգա Ազնավուրի հրաժեշտի արարողության 
ժամանակ հնչած «Հայկական վալս»-ի հեղինակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտության տոն՝ Երևանում. հունիսի 21-ին ժամը 18:30-ից սկսած Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Սիրահարների այգում կնշվի երաժշտության տոն՝ Դան Ղարիբյան տրիոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից, համերգին կհնչեն երգեր ֆրանսիական երաժշտության երգացանկից, գնչուական բալլադներ, Երևանին, Սալոնիկին և Օդեսային նվիրված երգեր՝ գրավիչ ձայնով Bratsch խմբի նախկին կիթառահար Դան Ղարիբյանի կատարմամբ՝ գնչուական ջազի հիանալի կատարողներ, կիթառահար Բընուա Կոնվերի և ակորդեոնահար Անտուան Ժիրարի նվագակցությամբ:

Դան Ղարիբյանը Շառլ Ազնավուրի «Ազգային հարգանքի տուրքի» արարողության ժամանակ հնչած «Հայկական վալսը»-ի հեղինակն է:

1982 թ.-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Fête de la Musique»-ը (Երաժշտության տոն) ամենամյա միջազգային փառատոն է, որն անց է կացվում ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի նույն օրը՝ հունիսի 21-ին ամառային արևակայության օրը: Նպատակն է տոնել երաժշտությունը, դրա բազմազանությունը հանրությանը մատուցելով անվճար, հիմնականում բացօթյա համերգներ:

Այս տարի այն կանցկացվի 120 երկրներում: Արդեն 12-րդ տարին անընդմեջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ «Երաժշտության տոն» ամենամյա միջազգային փառատոնը նշվում է նաև Հայաստանում: Մուտքն ազատ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]