Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի արեւելյան օկրուգի դատախազությունը հայտնել Է Ֆիլադելֆիայի նավահանգստում մոտավորապես 16,5 տոննա կոկաինի առգրավման մասին, որի արժեքը սեւ շուկայում 1 մլրդ դոլարից ավելի Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դաշնային իշխանությունները մոտավորապես 16,5 տոննա կոկաին են առգրավել Ֆիլադելֆիայի Packer Marine նավահանգստում գտնվող մեծ նավից: Սա առգրավված թմրանյութերի ամենամեծ ծավալն Է Փենսիլվանիայի արեւելյան օկրուգի ողջ պատմության ընթացքում»,- ասված Է դատախազության Twitter-ում: Նշվում Է, որ առգրավված կոկաինի արժեքը սեւ շուկայում կարող Է կազմել ավելի քան 1 մլրդ դոլար:

Դատախազության տվյալներով՝ նավի անձնակազմն այժմ ձերբակալված Է, նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Դատախազությունը միջադեպի հետաքննություն Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]