Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի ներկայացուցիչները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը. Reuters

ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի ներկայացուցիչները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղեւորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ բանակցությունները պլանավորված են հունիսի 27-ին: Այլ մանրամասնություններ չեն բերվում:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել երկու լցանավի վրա, պատահարի պատճառները պարզվում են:

ԱՄՆ-ը միջադեպի համար պատասխանատվությունը բարդել Է Իրանի վրա, Վաշինգտոնին պաշտպանել են Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳ նախարարությունը մերժել Է այդ մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]