Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նենսի Փելոսին միգրանտներին արտաքսելու Թրամփի մտադրությունը «չարության ակտ» Է որակել

Նենսի Փելոսին միգրանտներին արտաքսելու Թրամփի մտադրությունը «չարության 
ակտ» Է որակել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել Է, որ անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման սպառնալիքով նախագահ Դոնալ Թրամփը փորձում Է «ահաբեկել» հասարակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունիսի 18-ին Թրամփը հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում սկսվի անօրինական միգրանտների զանգվածային արտաքսումը: Նա հայտնել Է, որ դա կվերաբերի «միլիոնավոր անօրինական օտարերկրացիների, որոնք ապօրինի ներթափանցել են Միացյալ Նահանգներ»:

«Զանգվածային արտաքսման վերաբերյալ նախագահի նոր սպառնալիքը կատարյալ չարության եւ մոլեռանդության ակտ Է՝ միտված բացառապես այն բանին, որ սարսափ սերմանի մեր համայնքներում»,- ասված Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակված Է խոսնակի կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am