1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը  հաստատել է Հայաստանին 40 միլիոն 
դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը. Հայաստանին 40 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփեյերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 152 կոնգրեսական:

«Լայն աջակցությունը, որ այսօր մենք տեսանք Սփեյերի նախաձեռնությանը Ներկայացուցիչների պալատում, արտացոլում է Կոնգրեսի երկկուսակցական կոնսենսուսը Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության զարգացմանն աջակցելու հարցում»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

«Կոնգրեսի կողմից այս նախաձեռնության հաստատումը հայերին հզոր ազդանշան է տալիս, որ ԱՄՆ-ն ճանաչում է նրանց ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու նրանց ձգտումներին և աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար»,- ասել է Ջեքի Սփեյերը:

Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 2020 թվականին օտարերկրյա աջակցության մասին օրենքի նախագծում փոփոխություն մտցնելու՝ Ջեքի Սփեյերի առաջարկին: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]