1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսը Թրամփից բացատրություն Է պահանջել Մերձավոր Արեւելքում զորք տեղաբաշխելու վերաբերյալ

ԱՄՆ-ի Կոնգրեսը Թրամփից բացատրություն Է պահանջել Մերձավոր Արեւելքում զորք տեղաբաշխելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատից մի խումբ հանրապետականներ եւ դեմոկրատներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել բացատրել Մերձավոր Արեւելքում լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղաբաշխման իր որոշումը եւ նախազգուշացրել են, որ Կոնգրեսը չի արտոնել ռազմական գործողություններն Իրանի դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անհանգստացած ենք, որ երկուստեք ավելի ու ավելի Էսկալացիոն գործողությունները կհանգեցնեն անհարկի բախման: Հաշվի առնելով այդ աճող վտանգը՝ մենք ցանկանում ենք կրկնել, որ այսօվա դրությամբ Կոնգրեսը պատերազմ չի արտոնել Իրանի դեմ»,- ասված Է սենատորների՝ Թրամփին հղած նամակում: Նրանք հավելել են, թե ակնկալում են, որ Թրամփի վարչակազմը Կոնգրես կգա, նախքան «նրանք ուժեր կծավալեն այն շրջաններում, որտեղ Իրանի դեմ ռազմական գործողություններն անխուսափելի են»:

Նախագահին հղված ուղերձի հեղինակներն են՝ սենատորներ Թիմ Քեյնը եւ Մայք Լին: Նամակը նաեւ ստորագրել են Ջեֆ Մերքլին, Բեռնի Սանդերսը, Քրիս Մերֆին եւ Ռենդ Փոլը:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը լրացուցիչ շուրջ հազար զինծառայող կտեղափոխի Մերձավոր Արեւելք, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]