1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Շանթ Սարգսյանն է

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը Շանթ Սարգսյանն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի միանձնյա առաջատարը Շանթ Սարգսյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Շահինյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռաֆայել Վահանյանը և այլոք:

Այժմ 8 հնարավորից 7 միավորով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Շանթ Սարգսյանն է: Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, 95 շախմատիստներ: Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա: Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]