Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպա լիգայում «Փյունիկ»-ի առջև խնդիր է դրվել հաղթել յուրաքանչյուր խաղում և որքան հնարավոր է առաջ գնալ

Եվրոպա լիգայում «Փյունիկ»-ի առջև խնդիր է դրվել հաղթել յուրաքանչյուր խաղում և 
որքան հնարավոր է առաջ գնալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում, ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2019-20 թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում՝ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» կմրցի Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Փյունիկ» ՖԱ-ի մարզական տնօրեն Սամ Առուստամյանը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:

- Գո՞հ եք վիճակահանության արդյունքից:

-Սովորական վիճակահանություն էր: Կարող էին ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Հիմա Եվրոպա լիգաում թույլ մրցակիցներ չկան:

- Ծանո՞թ եք մրցակցին՝ «Շկուպիի» թիմին:

- Շատ ուշադիր չեմ հետևել, բայց գիտենք, թե ինչ թիմ է «Շկուպին»: Կվերլուծենք, կպատրաստվենք: Ամենայն հավանականությամբ, ներկա կլինենք նրանց որևէ խաղի հավաքի ժամանակ:

- Ի՞նչ նպատակ է դրված «Փյունիկի» առջև:

- Հաղթել յուրաքանչյուր խաղում և որքան հնարավոր է առաջ գնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]