Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԽ քարտուղարը և ՉԺՀ Կոմկուսի քաղաքական-իրավական հարցերի կոմիտեի քարտուղարը պայմանավորվել են կազմակերպել երկկողմ այցելություններ

ՀՀ ԱԽ քարտուղարը և ՉԺՀ Կոմկուսի քաղաքական-իրավական հարցերի կոմիտեի 
քարտուղարը պայմանավորվել են կազմակերպել երկկողմ այցելություններ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի Քաղբյուրոյի անդամ, քաղաքական-իրավական հարցերի կոմիտեի քարտուղար Գո Շենկունի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են հայ-չինական հարաբերությունների հարուստ պատմական փորձը և «Մեծ Մետաքսի ճանապարհ»-ի գաղափարի շուրջ ծավալված համագործակցության վերականգնման կարիքը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հատուկ անդրադարձ է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրում չինական կողմի հետաքրքրվածության և ներդրումային հնարավորությունների բարձրացման կարևորությանը և հայկական կողմի շահագրգիռ մոտեցմանը։

Քարտուղար Շենկունը կարևորել է Հայաստանի կողմից Մեկ Չինաստանի սկզբունքի ընդունումը և աջակցությունը։

ԱԽ քարտուղարը նշել է Ղարաբաղյան հիմնահարցում Չինաստանի ցուցաբերած մշտապես զուսպ և հավասարակշիռ վերաբերմունքի կարևորության մասին։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկկողմ այցելություններ կազմակերպելու շուրջ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են տարեցտարի ամրապնդվող առևտրա-տնտեսական կապերի և Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թվի ավելացման փաստը։

Կարևորվել է Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների ներգրավումը չինական կողմի նախաձեռնությամբ կազմակերպվող վերապատրաստման ծրագրերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]