Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիան կարևորում  է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը. Դավիթ Տոնոյանն ընդունել է Մաթիաս Քիսլերին

Գերմանիան կարևորում  է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ 
համագործակցությունը. Դավիթ Տոնոյանն ընդունել է Մաթիաս Քիսլերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Դեսպան Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը  կարևորում  է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]