Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Qatar Airways-ը, Skytrax-ի վարկածով, վերադարձրել Է առաջատարի դիրքը աշխարհի ավիաընկերությունների վարկանիշում

Qatar Airways-ը, Skytrax-ի վարկածով, վերադարձրել Է առաջատարի դիրքը աշխարհի ավիաընկերությունների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Qatar Airways-ը գլխավորել Է ավիաընկերությունների 2019 թվականի World Airline Awards վարկանիշը, որը կազմել Է Skytrax բրիտանական մարկետինգային ընկերությունը: Փոխադրողը վարկանիշում հինգերորդ անգամ առաջատարն Է հարցումների ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ տարի առաջ Կատարի ընկերությունը երկրորդ տեղում Էր, իսկ առաջինում Singapore Airlines-ն Էր: Այժմ սինգապուրյան ընկերությունը իջել Է վարկանիշի երկրորդ հորիզոնական: Երրորդ դիրքը պահպանել Է ճապոնական ANA All Nippon Airways-ը: Վեցերորդից չորրորդ հորիզոնական Է բարձրացել հոնկոնգյան Cathay Pacific Airways-ը: Emirates-ը չորրորդից իջել Է հինգերորդ, իսկ տայվանյան EVA Air-ը՝ հինգից՝ վեցերորդ հորիզոնական: Hainan Airlines-ը ութերորդից բարձրացել Է յոթերորդ, Qantas Airways-ը՝ տասնմեկից՝ ութերորդ հորիզոնական:

Deutsche Lufthansa-ն վարկանիշի յոթերորդ տեղից իջել Է իններորդ դիրք: 2018 թվականից տասներորդ տեղում մնացել Է Thai Airways-ը: Մեկ տարի առաջ իններորդ տեղն զբաղեցրած Garuda Indonesia-ն հայտնվել Է 12-րդում: Skytrax-ում Philippine Airlines ավիափոխադրողը ճանաչվել Է վերջին տարվա ընթացքում առավել մեծ առաջընթացի հասածը: Երրորդ տարին լավագույն ավիացիոն միավորում Է ճանաչվում Star Alliance-ը:

«Աերոֆլոտ»-ը տարվա ընթացքում վարկանիշի 23-րդ տեղից բարձրացել Է 22-րդ, S7-ը՝ 98-րդից՝ 96-րդ դիրք: Լոուքոսթերների շրջանում վեցերորդ տարին անընդմեջ առաջատարը AirAsia մալայզիական փոխադրողն Է: Մինչդեռ Եվրոպայում առաջնությունն անցել Է EasyJet-ին, որն անցյալ տարվա հաղթողին՝ Norwegian-ին, տեղաշարժել Է երկրորդ հորիզոնական: Տարածաշրջանային առաջատարները չեն փոխվել. Եվրոպայում լավագույն ավիաընկերություն Է ճանաչվել Lufthansa-ն, Հյուսիսային Ամերիկայում՝ Air Canada-ն, իսկ Ասիայում՝ Singapore Airlines-ը: Արեւելյան Եվրոպայում վարկանիշը յոթերորդ տարին անընդմեջ գլխավորում Է «ԱԷրոֆլոտ»-ը: Երկրորդ հորիզոնականն առաջվա պես զբաղեցնում Է LOT Polish-ը, իսկ երրորդը՝ S7-ը:

Այս անվանակարգում վեցերորդ դիրքում գտնվում Է «Պոբեդա»-ն, տասնյակը եզրափակում Է «Ռոսիա» ավիաընկերությունը: Վարկանիշը կազմել են ավելի քան 100 պետությունների 21,65 միլիոն ուղեւորների հարցման արդյունքներով, որն անցկացրել են 2018 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի մայիսն ընկած ժամանակաշրջանում: Skytrax-ի հարցման մեջ հիշատակվել են 300-ից ավելի ավիաընկերություններ, վերջնական վարկանիշում տեղ են գտել հարյուր լավագույնները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]