Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իտալիայում վախճանվել Է Եվրոպայի ամենածեր բնակչուհին

Իտալիայում վախճանվել Է Եվրոպայի ամենածեր բնակչուհին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 18-ի առավոտյան կյանքի 117-րդ տարում վախճանվել Է Իտալիայի եւ ամբողջ Եվրոպայի ամենածեր բնակչուհին՝ Ջուզեպինա Ռոբուչին: Ինչպես հայտնել Է ԱՆՍԱ գործակալությունը, երկարակյացը մահացել Է Պոջո-Իմպերիալե փոքրիկ քաղաքում (Ապուլիա հարավային մարզ), իր ծնողների տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռոբուչին մոլորակի երկրորդ ամենածեր կինն Էր Ճապոնիայի բնակչուհի Կանե Տանակիից հետո: «Մենք խորապես ցավում ենք: Մենք հպարտանում ենք, որ նա ապրել Է մեր քաղաքում»,-գործակալությունը մեջբերում Է քաղաքագլուխ Ալֆոնսո դ՛Ալոզիոյի խոսքը: Ինչպես նշում Է ԱՆՍԱ-ն, 2012 թվականին Ռոբուչին արժանացել Է Պոջո-Իմպերիալե քաղաքի պատվավոր քաղաքագլխի կոչման:

Ջուզեպինա Ռոբուչին ծնվել Է 1903 թվականի մարտի 20-ին: Նա դարձել Է մի շարք կարեւոր պատմական իրադարձությունների վկան, այդ թվում՝ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի: Գործակալության տեղեկատվության համաձայն, երկար տարիներ նա աշխատել Է իր ամուսնու հետ միասին: Նրանք ունեցել են հինգ զավակ, հինգ թոռ եւ 16 ծոռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]