Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը

Նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային 
ավիացիոն ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին:

Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրության շրջանակում կայցելի խոշորագույն ընկերությունների, մասնավորապես՝ իտալական «Leonardo»-ի, և «Elettronica Group»-ի, ֆրանսիական «Dassault Group»-ի և «THALES Group» -ի տաղավարներ, կհանդիպի այդ ընկերությունների ղեկավարների հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]