Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գրենլանդիայի սառցադաշտերն օրական երկուական խորանարդ կիլոմետր ջուր են կորցնում

Գրենլանդիայի սառցադաշտերն օրական երկուական խորանարդ կիլոմետր ջուր են կորցնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրենլանդիայի սառցադաշտերն այս տարի սկսել են արտասովոր վաղ հալչել, ինչը նոր «ռեկորդի» սահմանում Է խոստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Svenska Dagbladet թերթը, որի տվյալներով՝ հալչող սառցադաշտերից օրական օվկիանոս Է թափվում երկուական խորանարդ կիլոմետր ջուր:

Այսպես, անցյալ հինգշաբթի օրը՝ հունիսի 13-ին, հալոցք Է գրանցվել Գրենլանդիայի մակերեւույթի 40 տոկոսի վրա: Գրենլանդական սառցադաշտերի ջերմաստիճանի չափումներն սկսվել են 70-ական թվականներին: Ընդհուպ մինչեւ 90-ական թվականները դրանց ակտիվ հալվելու լուրջ ցուցանիշներ չեն գրանցվել, սակայն հետո գրանցվել են «ակտիվության մի շարք բռնկումներ», հատկապես 2007, 2010 եւ 2012 թվականներին: Գրենլանդիայի սառցե վահանի հալվելու այսօրվա տեմպերը կարող են համեմատվել միայն 2012 թվականի հետ, երբ գործընթացը ներառել Էր գործնականում կղզու ամբողջ մակերեւույթը:

Արդյունքում Գրենլանդիայի ափերը ողողող ծովերն ավելի ու ավելի շատ քաղցրահամ ջուր են ստանում, ինչը, իր հերթին, կարող Է գլոբալ մասշտաբով ազդել ծովային հոսանքների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]