Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ 
տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պաշտպանյալի պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից ցուցաբերված բուժօգնությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում, արդյունքում նրա վիճակն օր օրի վատանում է: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև նաև կալանավորված անձի եղբայրը։ 

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ինչպես նաև իրականացվել է այց քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված անձի հետ: Վերջինս բարձրացրել է խնդիրներ առողջական վիճակի և  խցային պայմանների հետ կապված: Մասնավորապես, նշել է, որ առողջական վիճակով պայմանավորված խցի սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողանում, քանի որ այն ասիական տիպի է:

Լրացուցիչ գրություններ են ուղարկվել քրեակատարողական ծառայություն անձի ստացիոնար բուժումը կազմակերպելու և սանհանգույցից օգտվելու հնարավորությունը ապահովելու հարցով:

Քննարկման արդյունքում, Պաշտպանի աջակցությամբ, կալանավորված անձը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ստացիոնար հետազոտությունների և բուժման համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]