1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

  Հայաստանում ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:
«2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն», - գրել է Մարտիրոսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]