Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել Է ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարն առաջարկել Է ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարի մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին անհրաժեշտ Է համարում ստեղծել ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու մշտական միջազգային մեխանիզմ: Իր առաջարկը նա հնչեցրել Է հունիսի 18-ին՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների 10-րդ միջազգային հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է տոկունություն ցուցաբերել ԱՄՆ-ի միջամտությանը, ճնշմանը, տնտեսական շորթումներին դեմ հանդիման՝ խաղաղության հաստատման նպատակով: Անհրաժեշտ Է պաշտոնապես չճանաչել եւ հակազդել այլ երկրների դեմ ամերիկյան կառավարության արտատարածքային պատժամիջոցներին՝ անցկացնելով այդ կործանարար պրակտիկայի դեմ հանդես եկող պետությունների նիստեր, ինչպես նաեւ ստեղծելով այդ պատժամիջոցներին հակազդման մշտական միջազգային մեխանիզմ»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]