Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ Է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոուհանի

Իրանը պատրաստ Է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատերազմ չի մղում ոչ մի ազգի դեմ, բայց պատրաստ Է դիմակայել այլ պետությունների թշնամական գործողություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 18-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Թեհրանի իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում նոր թերմինալի բացման արարողությանը:

«Մենք պատերազմ չենք մղում ոչ մի ժողովրդի դեմ: Վերջ ի վերջո հաղթողը լինելու Է Իրանի ժողովուրդը, որովհետեւ մեր ընդդիմախոսներն ազգ չեն: Դա ոչ փորձառու քաղաքական գործիչների խումբ Է, չինովնիկների խումբ, այլ ոչ թե ամբողջ երկիր: Մինչդեռ ամբողջ իրանական ազգն Է ներգրավված պայքարում»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը: Նախագահը նշել Է, որ մի շարք երկրների ներկայիս հակաիրանական քաղաքականության նպատակն իրանցիների «հույսերը խորտակելն Է եւ կամքը կոտրելը»: «Նրանք դավեր են նյութում, բայց մեր ազգը չի կորցնի արժանապատվությունը: Մենք ցանկանում ենք խափանել մեր հակառակորդի չար մտադրությունները: Մենք տեսնում ենք, որ մեզ վրա գործադրող ճնշումն ուժեղացել Է, բայց դրան մեր հակազդումն Էլ Է ուժգնացել»,-ասել Է նախագահը: Նա նաեւ ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը խնդիրներ չունի օդանավակայաններն ու ինքնաթիռները անհրաժեշտ ամեն ինչով, այդ թվում՝ պահեստամասերով ապահովելու հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]