Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանյան «WCIT 2019»-ը՝ Սիլիկոնյան հովտում հանդիպումների թեմա

Երևանյան «WCIT 2019»-ը՝ Սիլիկոնյան հովտում հանդիպումների թեմա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը հունիսի 11-16-ին Միացյալ Նահանգներում է գտնվել՝ սկսնակ ու հաջողակ ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների, համաժողովի բովանդակությունը մշակող կոմիտեի անդամների հետ հանդիպումների, օրակարգի թեմաների, բանախոսների ցանկի քննարկման նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում գործող ամերիկյան մի շարք ընկերությունների ղեկավարների ներկայացվել է «WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ընթացքը։ Ալեքսանդր Եսայանը նրանց հրավիրել է Հայաստան՝ հոկտեմբերին ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՏՏ աշխարհի մյուս առաջատարների ու նորարարների, գլոբալ քաղաքականության առաջնորդների հետ քննարկելու թվային տեխնոլոգիաների դարաշրջանի հեռանկարներն ու ազդեցությունը մարդկության վրա։

«Սիլիկոնյան հիվիտն աշխարհի ամենազարգացած էկոհամակարգերից է, որտեղ և ստարտափները, և խոշոր ընկերությունները մեծ հաջողություններ են արձանագրում։ Այն, իհարկե, մեզ համար գլխավոր ուղղություններից է, որտեղից հետաքրքրված ենք ներգրավել մասնագետների՝ «WCIT 2019» համաժողովին մասնակցելու, Հայաստանի ՏՏ ոլորտի ներուժին ծանոթանալու և ներդրումային ծրագրեր կազմելու համար»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։  

***

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]