Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԴ դատավորի թեկնածուն լրջագույն քննարկման առարկա է համարում սահմանադրական փոփոխությունների խնդիրը

ՍԴ դատավորի թեկնածուն լրջագույն քննարկման առարկա է համարում 
սահմանադրական փոփոխությունների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Հայաստանում տեսնում է ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք կհանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացների, որոնք քննարկման առարկա կդարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հիշեց, որ Գրիգորյանը հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի համար ամենահարմար կառավարման ձևը նախագահականն է: Իսայանը հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը գործող Սահմանադրությամբ, և արդյոք տեսնում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն:

«Ես ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասացի, որ Հայաստանն ունի ոչ թե այնպիսի գործըթնացների անհրաժեշտություն, որոնք անհրաժեշտաբար պետք է հանգեցնեն սահմանադրական  փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացի, որը պետք է քննարկման առարկա դարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: Ես կուզեի, որ մենք բոլորս համաձայնվեինք, որ 2015-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը  ընդունվելու փաստով և ձևով բացասական ասոցիացիաներ է առաջացնում:  Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա »,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ երբ ներկայացվի կառավարման դասական խորհրդարանական և դասական նախագահական մոդել, իր նախապատվությունը՝ որպես իրավաբան և քաղաքացի, կտա նախագահականին: Սակայն նա շեշտեց, որ չի պնդում, թե անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխվի նախագահական կառավարման կարգի, քանի որ դա որոշում է ժողովուրդը: «Եվ եթե մարդիկ ընտրեն այդ կառավարման մոդելը, համապատասխանաբար հաջորդ փուլում պետք է ներկայացվի կատարյալ, ավելի հղկված Սահմանադրության տեխնիկապես մաքուր տեքստը, որը պետք է ընդունվի և կիրառվի: Եթե հանրաքվեի արդյունքում հաստատված մնա այս կառավարման մոդելը, մենք կհամարենք, որ սա այլևս քննարկումից դուրս է, և ցանկացած փոփոխություն պարզապես տեխնիկական է»,-նշեց թեկնածուն:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: Նրան առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]