Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում: Այդ մասին ասված Է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել Է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին: Հունիսի 18-ին տեքստն ընթերցել Է գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլոբալ կլիմայական ճգնաժամը հարցականի տակ Է դնում մեր բուն գոյությունը եւ հավասար չափով վերաբերում Է ինչպես անվտանգության հարցերին, այնպես Էլ զարգացման հարցերին: Այդ հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ Է ավելի վճռական քաղաքական կամք, չի կարելի կորցնել ոչ մի րոպե»,- ասված Է գլխավոր քարտուղարի ուղերձում: Գուտերիշի խոսքով՝ հենց այդ պատճառով Է ինքը կլիմային նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողով հրավիրել սեպտեմբերի 23-ին: «ՄԱԿ-ի երկրների ղեկավարներին խնդրում եմ կոնկրետ պլաններ հնչեցնել այնտեղ: Ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այդ խնդիրները»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]