Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն Սերգեյ Բագրատյանի երկու օրենսդրական նախաձեռնությունները չընդգրկեց նիստերի օրակարգ

ԱԺ-ն Սերգեյ Բագրատյանի երկու օրենսդրական նախաձեռնությունները չընդգրկեց 
նիստերի օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջարկած և գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած նախագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցերը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը օրակարգ չընդգրկվեցին հունիսի 18-ի նիստում կայացած քվեարկությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը:

« Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի անդամների ներկայացման վերաբերյալ նախագիծ եմ ներկայացրել: Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես ՀՀ վարչապետին հարցրեցի, թե նպատակահարմար գտնում է  արդյոք Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչների առաջադրման հնարավորությունը, որին վարչապետը դրական պատասխանեց տվեց, առաջարկեց այդ ուղղությամբ աշխատել: Դրան հետևեց իմ նախագիծը, որով առաջարկվում է, որ վարչապետն իրավունք ունի առաջադրել 4 անդամ՝ ներառյալ նախագահին, իսկ մնացած 3 անդամին կարող են առաջադրել ընդդիմադիր խմբակցությունները: Նպատակ էր դրված, որ հանրային վստահություն տրվեր այդ կառույցին»,-ներկայացրեց Բագրատյանը:

Աննա Կարապետյանը ներկայացրեց պետա-իրավական հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունը: «Բացասական եզրակացությունը պայմանավորված է նախագծի թերի կարգավորումներով, մասնավորապես բացակայել են կանոնակարգ օրենքի կարգավորումները, և պարզ չէ, թե խմբակցությունն ինչպես է առաջադրելու ինքնավար մարմիններում թեկնածուներ, անդամներ, եթե ԱԺ կանոնակարգ օրենքից նման լիազորություններն ու ընթացակարգերը բացակայում են»,-ասաց Կարապետյանը:

Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցին կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 77 , 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ:

Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց Բագրատյանը:

Նա նշեց, որ նույն ոճով առաջարկվել է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմի  2 անդամների առաջադրման հնարավորությունը տրվի ընդդիմադիր խմբակցություններին:

Աննա Կարապետյանը ներկայացրեց, որ այդ նախագծին բացասական եզրակացություն  է տրվել նույն կոնտեքստում: Արդյունքում նախագիծը քվեարկությամբ չընդգրկվեց նիստի օրակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]