Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հուլիս

Թրամփը NYT-ից պահանջել Է բացահայտել ՌԴ-ի դեմ կիբեռգրոհների մասին հոդվածի աղբյուրները


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել Է, որ New York Times (NYT) թերթը հայտնել իր աղբյուրները Ռուսաստանի Էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի հաճախացած գրոհների վերաբերյալ հոդվածից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի Էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի գրոհների սաստկացման վերաբերյալ New York Times-ի նյութը ստահոդ նորություններ են, եւ անկման մեջ գտնվող New York Times-ը գիտի այդ մասին: Նրանք պետք Է անհապաղ բացահայտեն իրենց աղբյուրները, որոնք, եթե դրանք ընդհանրապես գոյություն ունեն, ինչին ես կասկածում եմ, կեղծ են»,- գրել Է Թրամփն իր Twitter-ում:
Նա հավելել Է, որ թերթը «պետք Է լիովին հաշիվ տա», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ