Արթուր Հովհաննիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանը երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը պատգամավորի պարտականությունները ստանձնեց Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 3 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է Իմ քայլը կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին»,-ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արթուր Հովհաննիսյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի՝ երդման արարողությամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները:
Ավելի վաղ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը: Նա նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում