1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չիլիի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով է մեկնարկում Copa America-ում

Չիլիի ֆուտբոլի ընտրանին հաղթանակով է մեկնարկում Copa America-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Copa America-ի խմբային փուլի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Ճապոնիայի և Չիլիի ընտրանինները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարավամերիկացիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Ճապոնիայի դարպասը: Չիլիից դուբլի հեղինակ դարձավ Վարգասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պուլգան և Սանչեսը:

Այժմ C խմբի առաջատարները 3-ական միավորով Ուրուգվայը և Չիլիին են:

Copa America-ն առաջին անգամ անցկացվել է 1910 թվականին: Ամերիկայի գավաթի առաջնությունը ներկայում անց կացվող ֆուտբոլային միջազգային առաջնություններից ամենահինն է: Ամերիկայի գավաթի առաջնությանը մասնակցում են ԿՈՆՄԵԲՈԼ-ի 10 երկիր։ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Վենեսուելա, Կոլումբիա, Պարագվայ, Պերուի ֆուտբոլի ազգային հավաքական, Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական, Չիլի, Էկվադոր: 1993 թվականից առաջնությանը մասնակցում են նաև 2 հրավիրված հավաքականներ, որոնք, որպես կանոն, ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարածաշրջանից են, այդպես Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել է առաջնության մշտական մասնակից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]