Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը խոստացել Է հաջորդ շաբաթ միգրանտների զանգվածային արտաքսում սկսել

Թրամփը խոստացել Է հաջորդ շաբաթ միգրանտների զանգվածային արտաքսում սկսել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում:

«Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը կսկսի միլիոնավոր անօրինական օտարերկրացիների արտաքսման գործընթացը, որոնք ապօրինի ներթափանցել են Միացյալ Նահանգներ: Նրանք կարտաքսվեն նույնքան արագ, որքան արագ եկել են»,- ասել Է նա: Թրամփը նաեւ գովել Է Մեքսիկայի որոշումը միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ եւ պատմել Է երրորդ երկրների քաղաքացիների համար ապաստանի շուրջը համաձայնագիր ստորագրելու Գվատեմալայի պատրաստակամության մասին: Ըստ գնահատումների՝ 12 միլիոն ներգաղթյալներ, գլխավորապես Մեքսիկայից եւ Կենտրոնական Ամերիկայից, Միացյալ Նահանգներում են գտնվում անօրինականորեն, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]