Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից

Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 12 մարդ Է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքի Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից, 134 հոգի տարբեր վնասվածքներ Է ստացել: Այս տվյալները ներկայացրել Է Շանհայի «Պենպայ» լրատվական պորտալը՝ հղում անելով նահանգի Արտակարգ իրավիճակների վարչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
6 մագնիտուդով երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում Էր Չանինի շրջանի Իբին քաղաքում, գրանցվել Է հունիսի 17-ին տեղական ժամանակով 20:55-ին: Օջախը մոտավորապես 16 կմ խորության վրա Էր: Ավելի ուշ այդ շրջանում տեղի են ունեցել տարբեր մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:
Ներկայում աղետի շրջանում աշխատում են փրկարար ծառայությունները եւ 116 հրշեջ հաշվարկ, որոնք գնահատում են ավերածությունների մասշտաբները եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Փրկարարները շարունակում են որոնել նրանց, ովքեր դեռեւս կարող են գտնվել փլվածքների տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]