Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 18-ին  աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]