Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ստուգայցեր զվարճանքի և ժամանցի հաստատություններում. ՀՀ ոստիկանություն խստացված ծառայություն է իրականացնում

Ստուգայցեր զվարճանքի և ժամանցի հաստատություններում. ՀՀ ոստիկանություն 
խստացված ծառայություն է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը ուշադրության կենտրոնում են պահում այն զվարճանքի և ժամանցի վայրեր, որոնք ժամը 24։00-ից հետո աշխատանքի թույլտվություն չունեն և խախտում են համակեցության կանոնները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողները հունիսի 16-ի գիշերը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության աշխատակիցների հետ, ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում գործող  զվարճանքի և ժամանցի հաստատություններում: Ստուգայցի նպատակն էր հայտնաբերել և արգելել ժամը 24:00-ից հետո գործունեություն ծավալելու համար համապատասխան թույլտվություն չունեցող հաստատությունների ապօրինի շահագործումը: Նման հաստատությունները կեսգիշերն անց առանց թույլտվության գործունեություն ծավալելիս խախտում են նաև համակեցության կանոնները: Այցելուների հոսքն ու բարձր երաժշտությունն անհարմարություններ են պատճառում հարակից շենքերի բնակիչներին:

Ստուգայցերի ընթացքում ժամանցի որոշ վայրերի պատասխանատուներ ներկայացել են ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին:

Նույն ժամանակահատվածում ուժեղացված ծառայություն են իրականացրել ոստիկանության քաղաքային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները: Հայտնաբերվել են կարգազանց վարորդներ, որոնց նկատմամբ Ճանապարհային ոստիկանության ծառայողները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոշ դեպքերում էլ նրանց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]