Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը: Լրատվամիջոցները հայտնում են, որ Մուրսինի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո, նա կորցրել է գիտակցությունն ու վախճանվել։

Մուհամմեդ Մուրսին եգիպտացի պետական և քաղաքական գործիչ է: 2012 թվականի հունիսի 30-ից մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը եղել է Եգիպտոսի նախագահը (թվով 5-րդ նախագահն է): Նա  Ազատություն և արդարություն կուսակցության նախագահն էր: Կուսակցությունը հաստատվել է միջազգային պանիսլամիզմի կազմակերպություն Մուսուլման եղբայրների կողմից 2011 թվականի ապրիլի 30-ին՝ Եգիպտական հեղափոխությունից հետո: 2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի մինչև այն պահը, երբ 2013 թվականի հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նրա ռեժիմը տապալվեց: Նրա ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալեցին, նոր իշխանությունները նրան մեղադրեցին քաղաքական ռեպրեսիաներ հրահրող Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հետագայում կազմակերպությունը համարվեց ահաբեկչական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]