Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել

Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայում պայթյունների հետևանքով զոհվել է 30, տուժել 39 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ պայթյունները կազմակերպել և իրականացրել է 3 մահապարտ-ահաբեկիչ:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել Կոնդուգա քաղաքում՝ մարդաշատ վայրում, երբ քաղաքացիները դիտում էին ֆուտբոլային խաղ: Պայթյունը տեղի ունեցել նրանցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

CNN-ը տեղեկացնում է, որ պայթյունները կազմակերպողներից երկուսը աղջիկներ են: Տարիքը դեռ չի հրապարակվում:

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ որևէ կազմակերպություն չի ստանձնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]