Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը նախագահ Սարգսյանին է ներկայացրել 
Հայաստան-ԵԽ Գործողությունների ծրագրի ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցություն ցացաբերել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին:

Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Նա միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն է այդ ինստիտուտների նկատմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]