Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցել է դեղագործության ու առողջապահության «iPHEX» ցուցահանդեսին

Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցել է դեղագործության ու 
առողջապահության «iPHEX» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում՝ հայաստանյան դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներ, Հնդկաստանում մասնակցել է դեղագործությանն ու առողջապահությանը նվիրված «iPHEX» 7-րդ միջազգային ցուցահանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Գուջարաթ նահանգի Սննդի և դեղերի վերահսկման վարչության (Food and drug administration (FDA)) տնօրենի հետ:  Հանդիպման ընթացքում ներկայացվել են դեղերի գրանցման առանձնահատկությունները, դեղարտադրող ընկերություններին ներկայացվող պահանջները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում համագործակցություն ծավալել ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» հետ:

Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել է նաև դեղերի շուկայում առկա կարգավորումներին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենը: Նիստին քննարկվել են դեղերի շուկան կարգավորող իրավական կողմերը, ներկայացվել են Հնդկաստանում այս ոլորտի փոփոխությունները, դեղերի շրջանառության բնագավառում ներկայիս մարտահրավերները, խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Առողջապահության նախարարության պատվիրակության անդամները և հայաստանյան դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հնդկական դեղարտադրող ընկերությունների, ինչպես նաև Հնդկաստան ժամանած այլ երկրների առողջապահության նախարարությունների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հնդկական արտադրության դեղերի համապատասխանության հարցերը, նաև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` հետաքրքրություն ներկայացնող դեղագործական ընկերությունների հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

Հնդկաստանի դեղարտադրության և առողջապահության ոլորտի շուրջ 500 ընկերություն  «iPHEX» 7-րդ ցուցահանդեսին ներկայացրել է իր արտադրանքը:

Ամենամյա այս ցուցահանդեսը միջազգային հեղինակավոր հարթակ է, որը թույլ է տալիս խորացնելու հայ-հնդկական հարաբերություններն առողջապահության բնագավառում, օգտագործել գործնական նոր փոխշահավետ կապեր հաստատելու հնարավորությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]