Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ալբանիայում սկսվել Է նախագահի պաշտոնազրկման գործընթացը

Ալբանիայում սկսվել Է նախագահի պաշտոնազրկման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պաշտոնազրկման գործընթացը հանրապետությունում պաշտոնապես սկսվել Է այն բանից հետո, երբ կառավարող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության պատգամավորական խումբը համապատասխան պահանջը հանձնել Է խորհրդարանի մարմիններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 17-ին հայտնել Է Ալբանիայի հեռագրական գործակալությունը: Նրա տվյալներով՝ պետության գործող ղեկավարի պաշտոնաթողության պահանջագրին արդեն ստորագրել Է 55 պատգամավոր, ինչը 20 ձայնով գերազանցում Է օրենքով սահմանված ստորագրությունների թվաքանակը, որոնք անհրաժեշտ են ընթացակարգը գործի դնելու համար:

Պաշտոնաթողության պահանջն ստորագրածների թվում, բացի սոցիալիստ պատգամավորներից, կան նաեւ Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաեւ «Սոցիալիստական շարժում՝ հանուն ինտեգրացման» կազմակերպության ներկայացուցիչներ, որոնք ավելի վաղ հրաժարվել Էին դուրս գալ խորհրդարանի կազմից իրենց կուսակցությունների հորդորով: Հունիսի 13-ին Ալբանիայի խորհրդարանը 100 պատգամավորների որոշմամբ, որոնցից 25-ը ներկայացնում Էին ընդդիմությունը, ընդունել Է բանաձեւ, որի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների՝ հունիսի 30-ին նշանակված ընտրությունները հետաձգելու վերաբերյալ նախագահ Մետայի որոշումը համարվում Է գործողություն, որը խախտում Է Սահմանադրությունը: Այդ փաստաթղթի ընդունումը գնահատվել Է որպես պետության գործող ղեկավարի պաշտոնաթողությանը տանող առաջին քայլ:

Նախագահին պաշտոնից հեռացնելու խորհրդարանի որոշումն իր հերթին պետք Է հաստատվի Ալբանիայի Սահմանադրական դատարանի կողմից: Սակայն այդ բարձրագույն դատական ատյանը չի գործում ավելի քան մեկ տարի: Ներկայում կա միայն մեկ դատավոր՝ ավարտված մանդատով, իսկ մնացած ութը պարտականություններից հեռացվել են այն բանից հետո, երբ չեն անցել ստուգման անհրաժեշտ ընթացակարգը: Ալբանիայի նախագահը քանիցս հաշտվելու կոչ Է արել հակամարտող կողմերին, եւ հատկապես՝ Լյուլզիմ Բաշայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությանը եւ երկրի վարչապետ Էդի Ռամային: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը պաշտրաստակամություն Է հայտնել հրաժարական տալ այն դեպքում, եթե դա կնպաստի քաղաքական ճգնաժամի լուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]