Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունիսի 18-ին սպասվող իրադարձությունները

Հունիսի 18-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 18-ին, կկայանա Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կանցկացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Հանգամանորեն կներկայացվեն հիմնադրամի գործունեությունը և բարեփոխումները: Նիստը կվարի ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Ելույթով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղվերանում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը կազմակերպում է «Մեդիա և միգրացիա» ծրագրի հերթական հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա թանգարանի պատկերասրահի և մշտական ցուցադրության մաս կազմող «Ժանսեմ. Մեծ եղեռնի գեղանկարիչը» խորագրով ցուցադրության բացումը։ Ներկայացվելու է  ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Եղեռն» շարքից 20 գործ:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդես է գալիս երևանյան հյուրախաղերով: Հրավիրված մամուլի ասուլիսում թատրոնի ղեկավարությունն ու դերասանները կներկայացնեն առաջիկա ծրագրերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]