Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Sotheby՚s աճուրդների տունը կվաճառվի 3,7 մլրդ դոլարով

Sotheby՚s աճուրդների տունը կվաճառվի 3,7 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby՚s աճուրդների տունը հունիսի 17-ին հայտարարել Է, որ 3,7 մլրդ դոլարով վաճառվելու Է BidFair USA ընկերությանը, որը պատկանում Է ձեռնարկատեր Պատրիկ Դրահիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի տեղեկագրում, որը երկուշաբթի տարածել Է աճուրդների տունը:

«Համաձայնագրին համապատասխան, որին հավանություն Է տվել Sotheby՚s-ի տնօրենների խորհուրդը, բաժնետերերը գործարքի շրջանակում, որը գնահատվում Է 3,7 մլրդ դոլար, յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանան 57 դոլար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Sotheby՚s աճուրդների տունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Նյու Յորքում, հիմնվել Է 1744 թվականին Լոնդոնում եւ աշխարհի խշորագույն աճուրդային տներից մեկն Է, որն զբաղվում Է արվեստի գործերի, ոսկերչական իրերի եւ այլ ապրանքների գործառնություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]